Եկեղեցին դեմ ըլլալով՝ կողմ կըլլա

Եկեղեցին դեմ ըլլալով՝ կողմ կըլլա

Ինչպես գիտենք` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մրցույթ Հայաստանի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: «Իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար»: Ծառուկյանի այս գաղափարը սկզբնական շրջանում, կարծես, եկեղեցուն այնքան էլ դուր չէր եկել: Ավելին` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արձան կառուցելու գաղափարին նշել էր, որ արձանները մեր եկեղեցու ավանդույթին հարիր չեն: «Մայր Աթոռը կքննարկի այդ հարցը, և հաղորդագրություն կտարածենք», - նշել էր Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Մի շարք այլ հոգեւորականներ եւս անդրադարձել էին Հիսուսի արձանի նախաձեռնությանը եւ մերժել էին այն։ Չնայած Մայ Աթոռի ոչ այնքան դրական վերաբերունքին, ժամեր առաջ հրապարակվեց արձանի մրցութային հանձնաժողովի կազմը, որի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներառված էր Տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանի անունը: Ավելին՝ հանձնաժողովի անդրանիկ նիստում ելույթ ունենալով Տեր Ասողիկը ողջունել էր նախաձեռնությունը եւ գովաբանել Գագիկ Ծառուկյանին։

Ի՞նչ է ստացվում: Եկեղեցին հակասո՞ւմ է ինքն իրեն, թե Գագիկ Ծառուկյանն այնքան ճկուն եղավ, որ նախաձեռնության հակառակորդից Եկեղեցուն դարձրեց աջակից:

«Հրապարակը» կապ հաստատեց  Տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանի հետ, սակայն վերջինս լսելով, որ իրեն զանգահարողը լրագրող է մնացին անպատասխան: Այստեղ նկատենք, որ ըստ Սուրբ գրքի՝ սուտ խոսելը մեղք է եւ եթե չէր պատասխանելու մեր զանգերին, ապա պետք չէր խոստանալ: Երկրորդ` Տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանն հավանաբար պատճառ ուներ մեզ հետ զրույցից խուսափելու: Մինչդեռ, մեր կարծիքով, եկեղեցին եւ եկեղեցականը պետք է չվախենան դիրքորոշում հայտնելուց եւ իրենց որոշումները մեկնաբանելուց: Չէ որ հոգեւորականներն անգամ Աստծո խոսքն են մեկնաբանում։