Փաշինյանն իրավունք չունի որոշումներ կայացնել, որի հետևանքների կրողը Արցախում ապրողներս ենք

Փաշինյանն իրավունք չունի որոշումներ կայացնել, որի հետևանքների կրողը Արցախում ապրողներս ենք

Արցախի «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի միանձնյա կերպով կայացնել որոշումներ և ստորագրել փաստաթղթեր`որոնց հետևանքների կրողը լինելու է Արցախում ապրող մեր սերունդը։

Արցախի իշխանություններից պահանջում ենք միջամտել և թույլ չտալ որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը առանց մեր կարծիքը հաշվի առնելու որոշի մեր ճակատագիրը,քանզի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Արցախի ներկայիս իշխանությունները։ Արցախի երիտասարդությունը ապրել և շարունակելու է ապրել իր ազատ և անկախ Հայրենիքում։