Տիգրան Բարսեղյանը՝ ՂՊԼ լավագույն ֆուտբոլիստների եռյակում

Տիգրան Բարսեղյանը՝ ՂՊԼ լավագույն ֆուտբոլիստների եռյակում

Ինչպես փոխանցում է vesti.kz-ն, Հայաստանի հավաքականի և «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Լավագույնի մրցանակը ստացել է «Աստանայի» խորվաթ կիսապաշտպան Մարին Տոմասովը, ով 19 գնդակ է գրանցել իր հաշվին և դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։ Լավագույն եռյակում է նաև  «Կայրաթի» ֆուտբոլիստ Բարուժան Իսլամխանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը Ղազախստանի առաջնությանում դարձել է 12 գոլի հեղինակ։