Ես դուռ, լուսամուտ չեմ փակում, ուսանողներն ազատ են 

Ես դուռ, լուսամուտ չեմ փակում, ուսանողներն ազատ են 

«Դիմադրություն» շարժումն այսօր եւս վաղ առավոտից սկսեց իրազեկման երթեր անցկացնել՝ մտնելով բուհեր եւ կոչ անելով ուսանողներին միանալ շարժմանը։ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից նույնպես ուսանողներ միացան ցուցարարներին։  

Թատերականի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը դժվարանում է ասել՝ դասադուլ անող ուսանողներ շա՞տ ունեն, թե՞ ոչ. «Քանի որ հիմա մեր բուհում դիպլոմայինների շրջանն է, ուսանողները ներկայացումներ են անում, ֆիլմեր են նկարում, ապա ուսանողների ներկա բացական հաշվելը շատ բարդ է»։  

Այն, որ առավոտյան Թատերականից եւս ուսանողներ են դուրս եկել եւ միացել «Դիմադրության» շարժմանը, Լիլիթ Արզումանյանը նորմալ է համարում. «Շատ հնարավոր է»։ 

Օրինակ ԵՊՀ-ի մի շարք ֆակուլտետներում փակել են դռները, որպեսզի ուսանողները չմիանան շարժման ցուցարարներին, ո՞րն է իր դիրքորոշումը. «Ես նման բաներ չեմ անում՝ դուռ, լուսամուտ չեմ փակում, եթե ես տեսնում եմ իմ ուսանողների տրամադրվածությունը ինչպիսին է, ես ո՞նց եւ ինչի՞ համար դռներ փակեմ։ Իրենք ազատ են եւ ազատ լինելով հանդերձ նրանց մեծ մասը դասի է»,-ասաց ռեկտորը։