Նախատեսվում է թանկացնել Գյումրու նախակրթարանների վարձավճարները

Նախատեսվում է թանկացնել Գյումրու նախակրթարանների վարձավճարները

Չնայած նրան,որ համաճարակի բռնկումով պայմանավորված,Գյումրու մի շարք նախակրթարաններ դեռևս չեն գործում, քաղաքապետարանը վարձավճարները բարձրացնելու քայլեր է ձեռնարկում: Քաղաքի 24 գործող մանկապարտեզներից 11-ի համար ծնողական վարձավճարի չափը թանկանալու է 500-1500 դրամով:

Որոշումը կայացվեց երեկ՝ Գյումրու համայնքապետարանի դահլիճում հրավիրված  քննարկման  ժամանակ:

Նշվեց,թե վարձավճարների ավելացումը պայմանավորված է բյուջեի սուղ միջոցների հետ:Պատկերացում կազմելու համար ասենք, որ Գյումրիում մանկապարտեզների վարձավճարները, կախված շենքային պայմաններից, տարբեր են: Ծնողները մեկ երեխայի համար  ամսական վճարում էին 6500-ից 7500 դրամ:Թանկացման դեպքում վճարելու են 7500-ից 8000 դրամ: 
Շուտով որոշումը ներկայացվելու է ավագանու նիստի քննարկմանը: