Փաշինյանը նման է մի հանցագործի, ով կողքիններին հետը տանում է, որ հանկարծ մենակ «չդատվի»

Փաշինյանը նման է մի հանցագործի, ով կողքիններին հետը տանում է, որ հանկարծ մենակ «չդատվի»

Միայն ուրախ կլինեմ, որ իմպիչմենտի վերաբերյալ որոշակի կանխատեսումները իրականան, բայց ես դա միանշանակ իրատեսական չեմ համարում։ Ես չեմ համարում սակայն, որ իմպիչմենտը գոնե այս փուլում այն գործիքն է, որը պետք է կիրառել։ Այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Նիկոլ Փաշինյանը նման է մի հանցագործի, ով իր կողքի բոլոր մարդկանց տանում է հանցագործության, որ հանկարծ ինքը մենակով «չդատվի»։ Ես կարող եմ կենցաղայիմ մի օրինակ բերել։ Եթե լինում է մի սպանություն, այդ սպանության վայրում ներկա գտնվող բոլորին ստիպում են, որ նրանք էլ վերցնեն ու կրակեն զոհի վրա։ Դա անում են նրա համար, վաղը կամ մյուս օրը բոլորը միասին դատվեն այդ սպանության համար։ Իմ տպավորությամ՝ Նիկոլ Փաշինյանը այսօր բոլորին սարքել է իրեն մեղսակից ու նրանք արդեն ուղղակի որևէ տեղ չունեն փախնելու»,- հավելել է Վանեցյանը։