Որեւէ մեկի հետ չի եղել բանակցություն ինչ֊որ բան կիսելու. Սամվել Բաբայան (տեսանյութ)

Որեւէ մեկի հետ չի եղել բանակցություն ինչ֊որ բան կիսելու. Սամվել Բաբայան (տեսանյութ)
Սամվել Բաբայան

«Արայիկ Հարությունյանի հետ ես մի 5 անգամ հանդիպել եմ՝ որպես քաղաքական ուժեր»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով իր եւ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։

Անդրադառնալով խոսակցություններին, որ իր եւ Արայիկ Հարությունյանի միջեւ տեղի ունեցող հանդիպումները ապագայում իշխանությունը իրար մեջ բաժանելու հետ են կապված, պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում, որեւիցե մեկի հետ չի եղել բանակցություն ինչ֊որ բան կիսելու»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախը Հայաստան է եւ վերջ, նշեց, որ ինքը ողջունում է այդ հայտարարությունը։

Հարցին, թե Արցախի իշխանությունները կարծես թե մտադրված չեն սահմանադրական փոփոխություններին, պատրաստվո՞ւմ եք փողոցային պայքարի գնալ. «Ես դա արտահայտվել եմ, Բաբայանը ոչ մեկի չի հրահրում, ժողովուրդը, եթե ցանկություն ունի, կազմակերպվելու է եւ գնալու է պահանջելու, թե ինչո՞ւ է ստորագրությունները անտեսվում։ Բաբայանը չի հրահրում, ոչ»։