ՊԵԿ պաշտոնյան չի բարեհաճե՞լ ներկայացնել կենսագրական տվյալներ 

ՊԵԿ պաշտոնյան չի բարեհաճե՞լ ներկայացնել կենսագրական տվյալներ 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով կայքում զետեղված  ՊԵԿ Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչություն պետ Մնացական Շարաֆյանի՝ գույքի, սեփականության ու դրամական միջոցներից հայտարարագրի համաձայն, սույն պաշտոնյան, ում համակարգ է բերել ոչ անհայտ Շուշանիկ Ներսիսյանը(Նակոլկա Շուշո)աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումների դիմաց երկու տեղ է լրացրել․ մեկ անգամ՝ 5,204,264.75-ի չափով, մեկ անգամ՝ 3 միլիոն 858, 023 դրամի։

Թե քանի ամսո՞ւմ է սույն 23-ամյան մոտ տասը միլիոն դրամի եկամուտ ապահովել և արդյո՞ք սա միայն աշխատավարձ է, թե՞ նաև պարգևատրում, պարզել չհաջողվեց, քանի որ Մնացական Շարաֆյանի կեսնագրությունը Պետական եկամուտների կոմիտեի կայքում, ի տարբերություն շատ այլ պաշտոնյաների, պարզապես չկա։ 

Ուստի, մնում է ենթադրել, որ կամ նա չի բարեհաճել ներկայացնել կենսագրական տվյալները, կամ կայքի աշխատանքը ապահովող լրատվական բաժինն է թերացել։