Ինչպես Հոլանդի հորը հեռացրին «Բեռնաբեուի» տրիբունայից

Ինչպես Հոլանդի հորը հեռացրին «Բեռնաբեուի» տրիբունայից

Երեկ՝ մայիսի 9-ին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ուժերն էր չափում «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Դիմակայության առաջին խաղում թիմերը հաղթողին այդպես էլ չպարզեցին՝ մեկական գնդակ փոխանակելով։

Ինչպես ֆիքսել են տեսախցիկները, մարզադաշտից որդու խաղին հետևելիս է եղել նաև «Սիթիի» առաջատար Էրլինգ Հոլանդի հայրը։ Ավելին՝ միջադեպ է տեղի ունեցել ֆուտբոլիստի հոր ու իսպանացի երկրպագուների մասնակցությամբ, ինչի արդյունքում Հոլանդի հորը հեռացրել են տրիբունայից, երբ նա սկսել է իրերով հարվածներ հասցնել երկրպագուներին։ Հոլանդի հայրը նման քայլի է դիմել երկրպագուների վիրավորանքները լսելուց հետո։