Հրաձգություն Միացյալ Նահանգներում․ կա հինգ զոհ

Հրաձգություն Միացյալ Նահանգներում․ կա հինգ զոհ

ԱՄՆ Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում անհայտ անձը հրազենային կրակ է բացել, որի հետեւանքով զոհվել է հինգ մարդ, ներառյալ մեկ հղի կին։ Այս մասին հայտնում է NBC News-ն։

Հրազենային վնասվածքներով առաջին զոհը իրավապահների կողմից հայտնաբերվել է քաղաքի հյուսիսարեւելյան հատվածում։ Ավելի ուշ, առաջին զոհի հայտնաբերման վայրի հարեւանությամբ, հայտնաբերվել են նաեւ մյուս զոհերը։ Քաղաքապետ Ջո Հոսգետի խոսքերով, հանցագործությունը ունի զանգվածային սպանության հատկանիշներ։ Նա նաեւ ասել է, որ այդ սպանությունը քաղաքում սարսափի մթնոլորտ է ստեղծել։

Ներկայումս պարզվում են, թե ինչ կապ կա զոհերի մեջ։ Ոստիկանապետ Ռենդել Թեյլորը կարծում է, որ դեպքը չի կարելի համարել պատահական, սակայն մոտիվը հանցագործության, դեռեւս անհայտ է։ Պարզվում է նաեւ ենթադրյալ հանցագործի ինքնությունը։ Չի բացառվում, որ գործել է մեկից ավելի հանցագործ։