Մոսկվայում հնարավոր է նորից լոքդաուն հայտարարվի

Մոսկվայում հնարավոր է նորից լոքդաուն հայտարարվի

Բժիշկ ինֆեկցիոնիստ Եվգենի Տիմակովը հայտարարել է, որ Մոսկվայում լոքդաուն հայտարարելը արդարացված կլինի այն դեպքում եթե հիվանդանոցներում ծանր ընթացող կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների համար ազատ մահճակալներ այլեւս չլինեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Ամեն բան կախված կլինի այն բանից, թե որքան կտրուկ կշարունակվի հիվանդացության աճի տեմպերը եւ որքան ազատ տեղեր կլինեն հիվանդանոցներում, քանի որ հասկանալի է, եթե ազատ տեղեր չլինեն, հիվանդներին հիվանդանոցային բուժօգնության ցուցաբերման խնդիր կառաջանա»,- ասել է մասնագետը, չբացառելով, որ վատ սցենարի դեպքում հնարավոր է, եւ Մոսկվայում նորից լոքդաուն հայտարարվի, ինչպես անցյալ տարի։