Պորոշենկոն ներկա է եղել Ուկրաինայի Անկախության օրվա պաշտոնական ընդունելությանը

Պորոշենկոն ներկա է եղել Ուկրաինայի Անկախության օրվա պաշտոնական ընդունելությանը

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն իր կնոջ հետ ներկա է եղել Մարիինյան պալատում Ուկրաինայի Անկախության օրվա պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Այս մասին հայտնում է «112 Украина»-ն։ Լրագրողները կարողացել են նույնիսկ նրան լուսանկարել՝ շամպայնի գավաթը ձեռքին։ Ըստ հեռուստաընկերության հաղորդման, Զելենսկու աշխատակազմը նախկին նախագահին հրավեր ուղարկել է, սակայն նա չի պատասխանել, այլ պարզապես վեր կացել ու գնացել է։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի գրեթե բոլոր նախագահները։