Ոստիկանը խոսքի տե՞րը եղավ, օգնե՞ց, որ գյումրեցի կինը հանդիպի վարչապետին

Խոսքը նյութական ուժ ունի,  առավել ևս երբ ասում է այն մարդը, ում հավատում են, դա դառնում է կյանքի հետ կապող փրկօղակ։ Սոցիալական ծանր վիճակում գտնվող, հույսները կորցրած, ապագան չտեսնող մարդկանց Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Մեր շարժումն ունի մեկ առաջնորդ, եւ դա ձեզանից յուրաքանչյուրն է, եւ մայիսի 1-ին ձեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրվի վարչապետ»։  

Հիմա ուզում եմ հասկանալ՝ դա օգտագործվեց որպես ազդեցիկ խո՞սք, որպեսզի մարդիկ ուրախությունից «խելքները կորցնեն», ձեռքերը պարզեն երկինք ու խմբովի գոռան «դըմփ-դըմփ հու՞», թե՞ դրա տակ մի այլ բան էլ կա, որ մարդիկ փորձում են գտնել ու չեն գտնում։

Սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ ծայրահեղ վիճակում գտնվող կինը փորձում է մոտենալ  վարչապետին, նրա թիկնազորը կամ ոստիկաններն ամեն ինչ անում են, որպեսզի ետ շպրտեն մոտեցողին։ Քաշքշուկից հետո պարզ է, «ցավի մեջ թաղված մարդը» կորցնում է իրեն տիրապետելու ունակությունը, դուրս է գալիս հավասարակշռությունից ու երբ այդքանից հետո վարչապետը թույլատրում է, որ թողնեն իրեն մոտենալ, մարդը այլևս անզոր է լինում որևէ բան ասել, նա մոռանում է անգամ, թե ինչ համար է մոտեցել։ Նման մարդուն գիժ են անվանում, առանց իմանալու, թե մինչև Փաշինյանին հասնելը «ինչ գոտեմարտի մեջ է մտել», ինչ փորձության ճանապարհ հաղթահարել։ 

Այսօր էլ նույնը արձանագրվեց։ Բնական է, քաղաքացիներ կլինեն, ովքեր կկամենան մոտենալ վարչապետին, որովհետև չեն մոռացել նրա խոստումը, խոստում, որը մղել է նրանց ակտիվ պայքարի․  «Մեր շարժումն ունի մեկ առաջնորդ, եւ դա ձեզանից յուրաքանչյուրն է, եւ մայիսի 1-ին ձեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրվի վարչապետ»։

Հենց այդ հավատն էր պատճառը, որ այսօր, երբ Գյումրիի օրվա առթիվ վարչապետը ժամանեց Գյումրի, մի շարք քաղաքացիներ իրենց բողոքներով ցանկանում էին մոտենալ վարչապետին։ Ոստիկանության աշխատակիցները հեռացնում էին նրանց։ Թիկնապահները ևս օժանդակում էին։ Երբ գյումրեցի տարեց կինը ցանկացավ մոտեցնալ վարչապետին, ոստիկանը թևից բռնած  հեռացրեց նրան։ Կինը դիմադրում էր և բացականչում՝ «5 տարի տղես Ղարաբաղ կռվավ, ինվալիդ դառավ, հիմա աշխատանք չունի»։ Ոստիկանության աշխատողը, տեսնելով, որ իր քաշքշուկը նկարել են, վերջում «իբր գրկեց այդ կնոջը» և ասաց՝ հանգստաց, ես կօգնեմ, որ դու հանդիպես Փաշինյանին։

Մինչդեռ Գյումրիից մեր աղբյուրը տեղեկացնում է, որ իրենք փորձել են  կոնտակտի դուրս գալ այդ կնոջ հետ, իմանալ՝ ով է նա, բայց նա վախեցել է իր տվյալները տրամադրել։ Այո, նա շատ  վախեցած էր,- հենց այդպես էլ ասում են։  Նույնիսկ հեռախոսահամարը չտվեց։ Տեղեկացրին նաև, որ «ախրանը ահավոր ագրեսիվ էր», բացի իրենց սիրելի լրագրողներից,  ոչ մեկին չէին թողնում մոտենալ վարչապետին։ Մեր աղբյուրը հավաստիացրեց, որ վաղը փորձելու են գտնել այդ կնոջը, ճանաչող եղել է, տնակում է ապրում,  ու հասկանալ, թե հանդիպե՞ց վարչապետին։ Ոստիկանը իր խոսքի տե՞րն էր, թե նկարահանող սարքի առաջ «ելույթ էր ունեցել»։

Մեր աղբյուրը տրամադրեց որոշակի նկարներ Գյումրիից, որոնք տեղադրում ենք սլայդում։