Սեր, մահ և ոստիկանություն

Սեր, մահ և ոստիկանություն

Անկեղծ ասած՝ զարմացա, երբ Արմեն Մկրտչյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում կարդացի Ալ Կապոնեից մեջբերում։ «Այս կյանքում երկու բան` սեր և մահ. Երբեք մի փնտրեք, իրենք Ձեզ կգտնեն, երբ ժամանակը գա!!!»։

Որքան հիշում էի՝ Արմեն Մկրտչյանը ոստիկանությանը կից հասարակական խորհրդի նախագահն է ու «բա քրեական ենթամշակո՞ւյթ» կամ էլ ուր որ է մեջբերելու էի խոսքը, որ «Հիմա Դուք պատգամավոր ե՞ք, թե՞ գողական», բայց Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ այլևս ոստիկանության հասարակական խորհրդում չի աշխատում։