Հայտնաբերվել է 72 կարատանի եզակի ալմաստ

Հայտնաբերվել է 72 կարատանի եզակի ալմաստ

Աֆրիկայի Լեսոտո պետությունում հայտնաբերվել է եզակի՝ 72 կարատանի ալմաստ։ Այս մասին հայտնում է Հարավ-Աֆրիկյան News24 լրատվական կայքը մանրամասնելով, որ սա արդեն երրորդ խոշոր ալմաստն է, որ Մալուտի լեռների Լիկոբոն հանքավայրում հայտնաբերվում է։ Վերջին մեկ տարում այնտեղ հայտնաբերվել են 46, 70 եւ նույնիսկ 326 կարատանի ալմաստներ։ Վերջին տարիներին Լեսոտոյի Թագավորությունը դարձել է խոշոր եւ հատկապես խոշոր ալմաստների հիմնական մատակարարը։ 2018-ին այնտեղ հայտնաբերվել է 910 կարատանի ալմաստ, որը պատմության մեջ եղած ամենածանր ալմաստներից հինգերորդն է։