Թրամփը ցանկանում է սանկցիաներ սահմանել եվրոպական պանրի հանդեպ

Թրամփը ցանկանում է սանկցիաներ սահմանել եվրոպական պանրի հանդեպ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապատրաստել է սանկցիաներ եվրոպական արտադրության պանրի համար՝ Airbus կոնցեռնին տրամադրվող սուբսիդիաների պատճառով։ Рен.Тв-ի փոխանցմամբ, սանկցիոն պարենամթերքների ցանկը հրապարակել է ԱՄՆ նախագահին կից առեւտրային ներկայացուցչի գրասենյակը։ Սանկցիաները ենթադրում են հավելյալ մաքսատուրքեր, ընդհանուր առմամբ 11 միլիարդ դոլարի չափով։ Բացի պանրից, ցանկում են նաեւ ծովամթերքը, սերուցքային եւ ձիթապտղի յուղը, ձկնեղենը, ջեմերը, որոշ գինիներ եւ այլն։