Ուկրաինացի զինվորները լողալով անցել են Դնեպրը և գերի հանձնվել

Ուկրաինացի զինվորները լողալով անցել են Դնեպրը և գերի հանձնվել

Երեք ուկրաինացի զինծառայողներ լողալով անցել են Դնեպրը և գերի հանձնվել: Տեղեկությունը հայտնում է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն:

«Նրանք իրենց մտադրության մասին նախապես հայտնել էին մեր հրամանատարությանը, ամեն ինչ համակարգված է եղել և հաջող է անցել»,- գրել է մարզպետը Telegram-յան ալիքում։

Նա ուկրաինացի զինվորներին հորդորել է իրենց կյանքը չզոհել Վլադիմիր Զելենսկու համար և գերի հանձնվելու համար գրել համապատասխան չատ-բոտին: