Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին նկատել են միասին

Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին նկատել են միասին

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին այցելել են Louis Vuitton-ի դիզայներ Վիրջիլ Աբլոյի հիշատակին կազմակերպված շոուին, որը կայացել է Մայամիում:

Ինչպես ներկայացնում է Page Six պարբերականը, ամուսնալուծվող զույգը երեքշաբթի կայացած միջոցառմանն այցելել է իրենց ավագ դստեր՝ 8-ամյա Նորթի հետ: Ցուցադրությանը ներկայացվել է ֆրանսիական նորաձևության տան հայտնի դիզայների գարուն-ամառ 2022 հավաքածուն: