Հայտնաբերվել են Թութանհամոն փարավոնի կորած իրերից արժեքավոր մասունքներ

Հայտնաբերվել են Թութանհամոն փարավոնի կորած իրերից արժեքավոր մասունքներ

Եգիպտոսում, Լյուքսորի թանգարանի պահեստարաններում հայտնաբերվել են Թութանհամոն փարավոնի անձնական իրերից պահպանված արժեքավոր մասունքներ, որոնք արդեն կես դար համարվում էին կորած։ Խոսքը փարավոնի փոքրիկ նավակի այն մասնիկների մասին է, որոնք պակասում էին, նավակի վերականգնումն ամբողջացնելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Այս կարեւոր արտեֆակտները հայտնաբերվել են բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերի կողմից 1922 թվականին, երբ նա բացել է Թութանհամոն փարավոնի դամբարանը՝ Արքաների հովտի մերձակայքում։ Սկսած 1973 թվականից այդ արտեֆակտները համարվում էին կորած։ Այդ նավակը դրվել էր փարավոնի բուրգի մեջ, որպեսզի անդրշիրիմյան կյանքում նա կարողանար տեղափոխվել նավակով ջրի վրայով եւ ձկնորսություն անել։ Թութանհամոն փարավոնը գահակալել է Քա 1941-1323 թթ եւ համարվում է Նոր թագավորության դարաշրջանի ամենավառ փարավոններից մեկը։ Մահացել է 20 տարեկան հասակում՝ առեղծվածային պայմաններում։