Ձերբակալվել է ԻՊ զենքի գլխավոր մատակարարներից մեկը

Ձերբակալվել է ԻՊ զենքի գլխավոր մատակարարներից մեկը

րաքի ռազմական հետախուզությունը հայտարարել է, որ կարողացել է ձերբակալել ԻՊ ահաբեկչական խմբավորման զենքի գլխավոր մատակարարներից մեկին, ով նաեւ մասնակից է եղել իրաքցի 1700 զինվորականի սպանության մեջ՝ Սպայկեր ավիաբազայում, 2014 թվականին։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հավելելով, որ գործողությունը, որն իրականացվել է իրաքյան ռազմական հետախուզության կողմից, որի արդյունքում ձերբակալվել է նշված ահաբեկիրը, տեղի է ունեցել Իրաքի հյուսիսում։ Ըստ իրաքյան կողմի պաշտոնական հայտարարության, ձերբակալվածը հանդիսանում է առավել վտանգավոր ահաբեկիչներից մեկը։ Հիշեցնենք, որ Սպայկեր ավիաբազայի կոտորածը, որը գտնվում էր Սալահ ադ-Դին նահանգում, Տիկրիտ քաղաքի մոտ, տեղի է ունեցել 2014 թվականին, որին զոհ է գնացել իրաքյան զինուժի 1700 զինվորական։