Ուկրաինան չի մասնակցի այս տարվա «Եվրատեսիլին»

Ուկրաինան չի մասնակցի այս տարվա «Եվրատեսիլին»

Ուկրաինան չի մասնակցի այս տարվա համաեվրոպական երգի «Եվրատեսիլ» մրցույթ փառատոնին, քանի որ այն չափազանց քաղաքականացված է լինելու։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունը։ Ազգային հեռարձակողը հիշեցրել է, որ ազգային ընտրական փուլի բոլոր հաղթողները՝ Maruv-ը, Freedom Jazz-ը եւ Kazka-ն, հրաժարվել են մասնակցությունից։ Հայտարարության տեքստում նշվում է, որ ազգային հեռարձակողը չի ուղարկի մասնակցի Իսրայել, եթե վերջինս չի հաղթել ազգային ընտրական փուլում, թեեւ ունի դրա իրավունքը։ Հիշեցնենք, որ ազգային ընտրական փուլի հաղթող Աննա Կորսունը՝ Maruv-ը հրաժարվել էր մասնակցությունից այն բանի համար, որ նրան քննադատել էին ռուսաստանյան հյուրախաղերի համար եւ պահանջել էին ստորագրել մի պայմանագիր, որը պարունակում էր Ռուսաստանում հյուրախաղերով հանդես գալու դրույթ։ Դրանից հետո հրաժարվեցին նաեւ մյուս երկու լավագույնները՝ Freedom Jazz-ը եւ Kazka-ն։ Նույնիսկ չորրորդ տեղն զբաղեցրած Brunettes Shoot Blondes խմբի մասնակիցները հայտարարել էին, որ չեն մասնակցի եթե իրենց էլ նման առաջարկ ներկայացվի։ Նշենք, որ այս տարվա «Եվրատեսիլ»-ը կայանալու է մայիսի 14-18-ին Թել-Ավիվում։