Նախագահը հայտնի պարբերականին կասկածել է օրինախախտման մեջ

Նախագահը հայտնի պարբերականին կասկածել է օրինախախտման մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ The New York Times պարբերականը կեղծ տեղեկություններ է փոխանցել Հետաքննությունների դաշնային բյուրոյին։ Ըստ ամերիկյան նախագահի, պարբերականը հատուկ ծառայություններին տեւական ժամանակ կեղծ տեղեկություններով է «կերակրել»՝ իր եւ իր շրջապատի մասին, կապված այսպես կոչված «ռուսական գործի» հետ։ «Այդ կեղծ գործը մասամբ հնարել են կառավարության ներկայացուցիչները, մասամբ էլ՝ «ֆեյք նյուզ» տարածող լրատվամիջոցները»,- թվիթերյան իր էջում գրել է նախագահ Թրամփը, հետաքրքրվելով, թե նմանատիպ արարքը արդյոք իրենից չի ներկայացնում օրինախախտում։