ՄԱԿ ԱԽ մշտական անդամներով գագաթնաժողով անցկացնելու Պուտինի առաջարկով Լոնդոնը հետաքրքրված է

ՄԱԿ ԱԽ մշտական անդամներով գագաթնաժողով անցկացնելու Պուտինի առաջարկով Լոնդոնը հետաքրքրված է

Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Լոնդոնը սպասում է Ռուսաստանի իշխանությունների մանրամասների, կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՄԱԿ ԱԽ հիմնադիր պետությունների կազմով գագաթնաժողով անցկացնելու առաջարկի հետ։ Նշենք, որ Պուտինն առաջարկել էր համաշխարհային խնդիրները քննարկել ՄԱԿ ԱԽ մշտական անդամների կազմով։ Հիշեցնենք, որ ՄԱԿ մշտական անդամներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը։