Ոստիկանության պետի պաշտոնակատարը բանակցում է «Էրեբունի պլազա» մուտք գործած զինված անձի հետ. բացառիկ կադրեր | «Հրապարակ» 23.01.2020

Ոստիկանության պետի պաշտոնակատարը բանակցում է «Էրեբունի պլազա» մուտք գործած զինված անձի հետ. բացառիկ կադրեր | «Հրապարակ» 23.01.2020

Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։

Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով, տեղափոխվել է ոստիկանություն։

Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Օրվա գլխավորչ լուրերը՝ տեսանյութում.