Ի՞նչ փուլում է ԵՄ կողմից Հայաստանին տրվող աջակցության ծրագիրը

Ի՞նչ փուլում է ԵՄ կողմից Հայաստանին տրվող աջակցության ծրագիրը

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը Հայաստանում գործող տարբեր առևտրային բանկերի հետ հաստատել է շուրջ 30 մլն եվրո արժողությամբ ծրագրեր փոքր և միջին ձեռնարկատիրության մրցունակության բարձրացման նպատակով և 13 մլն եվրո արժողությամբ ծրագրեր կանանց ձեռներեցության խթանման նպատակով։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ամփոփման փուլում է գտնվում Եվրոպական ներդրումային Բանկի և ԿԲ-ի Գերմանահայկական հիմնադրամի համագործակցությամբ մշակված ծրագիրը, որով ակնկալվում է շուրջ 70 մլն եվրո հատկացնել ՓՄՁ-ների կանաչացմանը և տեխնոլոգիական հագեցմանը, կանանց ձեռներեցությանը, տարածաշրջանային, տարածաշրջանային և ներառական զարգացում ապահովող բիզնեսներին։ Սա ԵՄ կողմից Հայաստանին տրվող 2,6 մլրդ դոլարի աջակցության ծրագրերից մեկն է։ Թե ի՞նչ փուլում է աջակցության աննախադեպ ծրագիրը, որ մասն է տրվում անհայտույց, ո՞րը՝ վարկով՝ կարդացեք մեր վաղվա համարում։