Շաբաթավերջին պատերա՞զմ կսկսվի․ Զախարովան արձագանքել է Փաշինյանին

Շաբաթավերջին պատերա՞զմ կսկսվի․ Զախարովան արձագանքել է Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։

Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Զախարովան նշել է․
«Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր կուրատորները ինչի՞ են հասցրել այդ հարցը: Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունը ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Դա Երևանի ներկայիս իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտյան երկրների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,- գրել է նա իր Telegram-ալիքում։