Գազի գինը կրկին թանկացել է Եվրոպայում

Գազի գինը կրկին թանկացել է Եվրոպայում

Գազի գինը կրկին թանկացել է Եվրոպայում։ ICE լոնդոնյան միջազգային բորսայում 1000 խորանարդ մետր գազի գինը կազմել է 590 դոլար։ Նիդերլանդների TTF հաբում հոկտեմբեր ամսվա ֆյուչերսների համար 1000 խորանարդ մետր գազի գինը կազմել է 592 դոլար։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ գազի գինը Եվրոպայում անցավ 580 դոլարի գնանիշի սահմանը, սակայն մի քանի օրից գինը էժանացավ 100 դոլարով։