Ճապոնացի ծերունին փորձել է կուրացնել ամերիկացի օդաչուներին

Ճապոնացի ծերունին փորձել է կուրացնել ամերիկացի օդաչուներին

Ճապոնիայում ձերբակալել են 60-ամյա տղամարդուն, ով փորձել է լազերային ճառագայթի միջոցով կուրացնել Տոկիոյում գտնվող Յոկոտայի ամերիկյան ռազմակայանի օդաչուներին։ Այս մասին հաղորդում է NHK-ն։ Նա կարողացել է վնասել մի օդաչուի տեսողությունը։

Նրա գանգատի հիման վրա էլ ոստիկանությունը հայտնաբերել է ենթադրյալ հանցագործոին։ Տղամարդու տան խուզարկության ժամանակ էլ հայտնաբերվել է լազերային ճառագայթման սարքը։ Կասկածյալը խոստովանական ցուցմունք է տվել, ասելով, որ իր գործողություններն ընդդեմ ամերիկացի զինվորականների սկսել է դեռ երեք տարի առաջ։