Նորավանում այսօր խաղաղ բնակիչ է զոհվել

Նորավանում այսօր խաղաղ բնակիչ է զոհվել

Սյունիքի մարզի սահմանամերձ Նորավան բնակավայրի սահմանին իրավիճակը եւս լարված է։ Մենք տեղեկություն էինք ստացել, որ գյուղի հարակից տարածքում հակառակորդը կիրառել է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

«Հրապարակ»֊ի հետ զրույցում Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանն ասաց` չի կարող ասել թե ինչ զենք է կիրառվել, սակայն հակառակորդի գործողությունների հետեւանքով գյուղի հարակից տարածքն այրվել է. «Կոնկերտ չեմ կարող զենքի անուն տալ, տարբեր զենք է կիրառվել։ Էրեխեքին հանել ենք գյուղից, բայց այս պահին հանդարտ է, մի քանի ժամ է ոչինչ չկա»։

Մեր զրուցակցի խոսքով` թշնամու գործողությունների հետեւանքով այսօր նորավանցի մի երիտասարդ է զոհվել. «Խաղաղ բնակիչ է զոհվել, նա գնացել էր դաշտ` անասունների հետեւից։ Մի քանի օր առաջ էլ վիրավոր ունեինք, փառք Աստծո, թեթև վիրավորում էր»: