Veon Armenia-ն դիմել է ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ` իր բաժնեմասերի 100%-ը «ԹԻՄ»-ին օտարելու համաձայնության համար

Veon Armenia-ն դիմել է ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ` իր բաժնեմասերի 100%-ը «ԹԻՄ»-ին օտարելու համաձայնության համար

Հարգելի գործընկերներ,
Հայտնում ենք և հաստատում, որ հունիսի 8-ին Veon Armenia ընկերությունը դիմել է ՀԾԿՀ  և ՏՄՊՊՀ իր բաժնեմասերի 100%-ը ԹԻՄ ՍՊ ընկերությանը օտարելու մասին համաձայնություն և թայլտվություն ստանալու համար: ԹԻՄ-ը դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար:

«ԹԻՄ-ը նոր ուղի է հարթում հեռահաղորդակցության և թվային ծառայությունների հայաստանյան շուկայում, իսկ այս ձեռքբերումով մենք ավելի կհզորացնենք թե՛ արհեստավարժ մասնագետների մեր թիմը, թե՛ ցանցային ենթակառուցվածքները», - նշել է «ԹԻՄ»-ի տնօրեն Հայկ Եսայանը` հաստատելով լուրը:

 «Ինչպես գիտեք, «Team․Telecom Armenia»-ն արդեն սկսել է նոր սերնդի ցանցի նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ այս ձեռքբերումը ավելի կարագացնի նորագույն լուծումների ներդրումն ու ժամանակակից ծառայությունների տրամադրումը հայաստանյան սպառողին»:

Հարգանքով`
ТЕАМ հանրային կապերի բաժին

ՀԳ Հիշեցնենք, որ խոսքը  «Յուքոմից» դուրս եկած Եսայան եղբայրների նոր ընկերության մասին է։ Նրանք դեմ էին Բիլայնի հետ «Յուքոմի» միավորմանը եւ Գուրգեն Խաչատրյանին առաջարկում էին ընկերությունը վաճառել իրենց, սակայն գործարքը չկայացավ եւ Եսայանները նոր ընկերություն ստեղծեցին։