80 ուժային աստիճանազրկվել է վարկաբեկիչ արարքների համար

80 ուժային աստիճանազրկվել է վարկաբեկիչ արարքների համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ութսուն նախկին ուժայինի աստիճանազրկել է` վարկաբեկիչ արարքների համար: Այս մասին հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, երկրում հաստատված անկայուն քաղաքական իրավիճակի ընթացքում ուժային կառույցների աշխատակիցները իրենց արարքներով ավելի են նպաստել բողոքի տրամադրությունների բորբոքմանը, նույնիսկ մասնակցել են նման ակցիաների, կազմակերպել նման ակցիաներ, սոցկայքերում ծայրահեղական բովանդակությամբ նյութեր հրապարակել եւ կոչ արել ռադիկալ գործողությունների: Նման արարքներով, նրան արատավորել են զինվորականի համազգեստն ու պատիվը, ըստ Լուկաշենկոյի հրամանի: Աստիճանազրկված զինվորականներից ոմանց առնչությամբ հարուցվել են քրեական գործեր ահաբեկչության հոդվածով եւ ընթանում է նախաքննություն: