Ուկրաինայի ՊՆ ղեկավարը լավ նորություններ ունի

Ուկրաինայի ՊՆ ղեկավարը լավ նորություններ ունի

Ուկրաինային կտրամադրվի հրետանային զինամթերք և ավելի շատ հրթիռներ ՀՕՊ համակարգերի համար։ Այս մասին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է Facebook-ի իր էջում՝ անդրադառնալով Կիևին աջակցության կոնտակտային խմբի հանդիպման արդյունքներով։

Նա նշել է, որ Գերմանիայում ամերիկյան Ռամշտեյն ավիաբազայում կայացած հանդիպման գլխավոր թեման եղել է զինամթերքը։ Նախարարի խոսքով՝ գործընկերները Կիև կուղարկեն ռազմական օգնության փաթեթներ, որոնք կներառեն 155 մմ, 152 մմ և 105 մմ հրետանային արկեր։

«Մեր ՀՕՊ համակարգերի համար ավելի շատ հրթիռներ կլինեն»,- գրել է նա։ Ռազմական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ ևս մի քանի պետություններ միացել են «անօդաչու թռչող սարքերի կոալիցիային և ներդրում են ունեցել», իսկ անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը Ուկրաինա՝ սպասվում է մարտին։

Բացի այդ, նա ասել է, որ F-16 կործանիչները նույնպես պետք է «օգնեն փակել» Ուկրաինայի երկինքը։ Նա հավելել է, որ Կիևն ակտիվորեն աշխատում է բոլոր գործընկերների՝ ԱՄՆ-ի, Դանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Ռումինիայի և այլոց հետ՝ ապահովելու, որ այդ ինքնաթիռները «որքան հնարավոր է շուտ» հայտնվեն Ուկրաինայում։