Իսրայելը կրկին հարվածել է Գազային․ զոհերի թիվն աճում է

Իսրայելը կրկին հարվածել է Գազային․ զոհերի թիվն աճում է

Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի վարչական կենտրոնում մարդասիրական օգնություն բաշխող կոմիտեներին։ Այդ մասին հայտնում է Sky News Arabia-ին։

Ի սկզբանե հաղորդվում է 23 զոհի մասին, բայց, ինչպես տեղեկացնում է Al Jazeera հեռուստաալիքը, զոհերի թիվը հասել է 30-ի և հնարավոր է՝ աճի։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ավելի 100 մարդ զոհվեց, ևս 200-ը վիրավորվեց, երբ իսրայելական բանակը հարվածներ հասցրեց հումանիտար օգնության բաշխմանը սպասող խաղաղ բնակչությանը։ Այդ միջադեպը խստորեն դատապարտեցին միջազգային հանրությունն ու մի շարք գործիչներ։