Մխիթարյանը` «Բարսելոնային» հաղթելուց հետո

Մխիթարյանը` «Բարսելոնային» հաղթելուց հետո

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում երեկ Մխիթարյանի «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Բարսելոնային»: Խաղից հետո հայազգի ֆուտբոլիսը ևս խոսել է իր տպավորությունների մասին:

««Բարսելոնան» շատ ուժեղ թիմ է, բայց ապացուցեցինք, որ մենք ևս ուժեղ ենք:Վստահությունը վերականգնելու համար շատ կար այս հաղթանակի կարիքը, շնորհավորում եմ թիմակիցներիս հաղթանակի առիթով: Իրոք մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր սա»,- ասել  է Մխիթարյանը:

«Գիտենք, թե ինչպես պետք է բարելավենք մեր խաղը և հույս ունենք առաջիկայում ավելի լավ խաղալ ու ավելի շատ միավորներ վաստակել»,- ասել է նա: