Նիկոլ էս ի՞նչ օրն ես ընկել, որ Արփին է քեզ համար գիր-ղուշ անում

Նիկոլ էս ի՞նչ օրն ես ընկել, որ Արփին է քեզ համար գիր-ղուշ անում

Արփի Դավոյանին հիշում եք` ղուշը ձեռքին,  դոշին էլ խփած՝ ես նիկոլն  եմ «նակոլկան»։ Ու քանի որ Արփին  Նիկոլն էր, Նիկոլը չէր կարող Արփիին պատգամավոր չդարձներ։ Պատգամավոր դառնալուց հետո Արփիին թվացել է, թե ինքը «լրջով պատգամավոր է» ու սկսել է քաղաքականությամբ զբաղվել։ Ազգային ժողովի երեկվա նիստում ընդդիմադիր երկու խմբակցությունների համար «ղուշի ձվերով ձվածեղ է արել»․ 

«Կարող եք միավորվել մեկ դաշինքում եւ կոչվել քաղաքական բայղուշների դաշինք։ Շատ համապատասխան կլինի ձեզ։ «Պատիվ ունեմ»-ը վատ է զգում, որ իրենց հապավումը ՊՈւ է, ուստի էլ չեն ամաչի։ Այդպես կարող եք շարունակել ձեր քաղաքական բայղուշությունը, բայց մարդիկ վաղուց ձեզ չեն հավատում, ձեր կանխատեսումները վաղուց անեկդոտի աղբյուր են»։ 

«Պատիվ ունեմ»-ի մասով ասեմ, որ եթե ամոթ է ՊՈՒ բառը, ապա քառակի ամոթ է, որ ՔՊ-ի  պաշտոնյաներից մեկը ՊՈՒ-ի կրկնությամբ, մի տառ էլ ավել մականուն ունի։ Դե ՔՊ հապավումի մասին էլ չխոսեմ։ Ի դեպ, արփիների հետ իրենց հասկանալի լեզվով պիտի խոսել։ Ներողություն եմ խնդրում պատգամավորի լեզվով խոսելու  համար։ Իսկ բայղուշի մասով լրացնեմ, որ ձեր թիմը՝ «քո նման ղշերով», ողջ ազգին բայղուշ են դարձրել։ Բայղուշը փոխաբերական իմաստով անընդհատ սուգ ու շիվան անող, լացող լինող, միայնության մեջ՝ սև օրով ապրող, քուն ու դադարները կորցրած անձանց են ասում։ Դուք  հայ ազգին այդ օրին եք հասցրել։ Տասնյակ հազարավոր զոհ ու հաշմանդամով երկիրը ձեր ձեռքին բայղու՞շ է, բա ի՞նչ է։ 

Մնում է ընդամենը խղճալ՝ Նիկոլ էս ի՞նչ օրն ես ընկել, որ Արփին է քեզ համար գիր- ղուշ անում։