Թրամփի «շնորհավորանքը»

Թրամփի «շնորհավորանքը»

ԱՄՆ նախագահ Թրամփը մեկ օրվա տարբերությամբ հանրապետության հռչակման տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին: Վրաստանի պարագայում ԱՄՆ նախագահը վերահստատել է այդ երկրի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն անվերապահ աջակցությունը եւ հավաստիացրել, որ Միացյալ Նահանգները մշտապես հետեւելու է այդ ուղեգծին:

Ադրբեջանի նախագահին հղած նամակում, մինչդեռ, Թրամփը բավարարվել է Ադրբեջանի` Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ուղղված «Հարավային գազային միջանցք» նախագծի կարեւորության շեշտադրմամբ: ԱՄՆ նախագահը նաեւ կարեւորել է Իլհամ Ալիեւի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Ադրբեջանանական կողմից ԱՄՆ նախագահի այս վերաբերմունքի առթիվ դեռեւս մեկնաբանություններ չկան: