Էրդողանը Փաշինյան-Ալիեւ շփումները համարել է ձախողված

Էրդողանը Փաշինյան-Ալիեւ շփումները համարել է ձախողված

Բաքվից Անկարա վերադառնալիս, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Ղարաբաղյան հարցի մասին։ Ինչպես գրում է Hürriyet պարբերականը, Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է, որ Անկարան Ղարաբաղյան կարգավորման հարցում ամբողջապես աջակցում է Բաքվին։ Նա նշել է, որ «գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն ու ռեգիոնում պետք է թագավորի խաղաղությունն ու բարեկեցությունը»։ «Ինչպես գիտեք, Մինսկյան պրոցեսը ձգվում է արդեն քսանհինգ տարի։ Այդ ժամանակահատվածում ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ ԱՄՆ-ն չեն կարողացել այս հարցը։ Մինսկյան եռյակը չի կարողացել գտնվել ճանապարհը հակամարտության կարգավորման։ Ցավոք երկկողմ հանդիպումներն էլ հաջողությամբ չեն պսակվել»,- ասել է էրդողանը։