Դատարանը քննում է Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած բողոքը

Դատարանը քննում է Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած բողոքը

ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր շարունակում է քննել վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։

Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերեւույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։