Դատավորը մերժեց Արսեն Թորոսյանի ներկայացուցչի միջնորդությունները․ փաստաբանը չէր ներկայացել դատին

Դատավորը մերժեց Արսեն Թորոսյանի ներկայացուցչի միջնորդությունները․ փաստաբանը չէր ներկայացել դատին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի» քաղաքացիական գործով դատական նիստին այսօր դատավոր Սարգիս Երիցյանը մերժեց Թորոսյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ իրեն բացարկ հայտնելու վերաբերյալ։

Նիստին չէր ներկայացել հենց միջնորդություն ներկայացնողը՝ Գեւորգ Գյոզալյանը։ Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 26-ին, ժամը 10։30-ին։

Նշենք, որ դեռ նախորդ նիստերին Գյոզալյանը եւս միջնորդություններ էր ներկայացրել, որոնք դատավոր Սարգիս Երիցյանի կողմից կրկին մերժվել էին։

Հիշեցնենք՝ Արա Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Մինասյանը զրպարտության և վիրավորանքի համար քաղհայցով դիմել է դատարան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով արված որոշ արտահայտությունների համար՝ պահանջելով հերքում։