Ճանաչել է իր երեք ապօրինի երեխայի հայրությունը

Աշխարհահռչակ արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս մարզչական գործունեությամբ զբաղվող Դիեգո Մարադոնան, որը մարզում է «Դորադոս դե Սինալոա» ակումբը, ճանաչել է իր եւս երեք ապօրինի երեխայի հայրությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մարադոնայի փաստաբան Մաթիաս Մորլան հաստատել է, որ Մարադոնան մեկնել է Կուբայի մայրաքաղաք Հավանա՝ հայրության ստուգման թեստ անցնելու։ Արդյունքում էլ պարզվել է, որ նրա եւս երեք ապօրինի երեխան իրավունք ունեն կրելու Մարադոնայի ազգանունը։
Ըստ շրջանառվող լուրերի,2000-2005 թվականներին, երբ Մարադոնան թմրանյութերից կախվածության դեմ բուժում էր անցել Կուբայում, սիրավեպ է ունեցել երկու կանանց հետ, եւ արդյունքում դարձել է եւս երեք երեխայի հայր։ Դիեգո Մաադոնան ճանաչել է 32-ամյա Դիեգո Ժունիորի եւ 22-ամյա Ջանուի հայրությունը, երկար ժամանակ տեւած դատավարություններից հետո։ Մարադոնան ունի նաեւ երկու դուստր, Կլաուդիա Վիլյաֆանեի հետ ամուսնության արդյունքում ծնված, ում հետ ապրել է 1983-2003 թթ։ Ներկայիս ընկերուհին՝ Վերոնիկան էլ լույս աշխարհ է բերել Մարադոնայի վերջին երեխային՝ Դիեգո Ֆերնանդոյին։
Կարծիքներ