Հերթական հետաքրքիր փաստը

Հերթական հետաքրքիր փաստը

Երեկ՝ մայիսի 10-ին, աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում տեղի է ունեցավ միլանյան դերբի՝ «Միլանը» ուժերը  չափեց Մխիթարյանի «Ինտերի» հետ։ «Ինտերը» կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 16-ին։ «Ինտեր»-«Միլան» զույգի հաղթողը Ստամբուլում կայանալիք եզրափակչում, հիշեցնենք, մրցելու է «Սիթի»-«Ռեալ» զույգի հաղթողի հետ։

Հանդիպման մեկնարկում, ինչպես հայտնի է, խաղի առաջին գնդակը խփեց Բոսնիա և Հերցեգովինայի առաջատար հարձակվով Էդին Ջեկոն։ Ինչպես հայտնում են վիճակագիրները, հետաքրքիր հերթական փաստն է արձանագրվել․ Ջեկոն կարողացել է իր հաշվին գոլ գրանցել ՉԼ բոլոր այն կիսաեզրափակիչներում, որոնցում նա խաղացել է։ Հարձակվողը ՉԼ այս փուլում կարողացել էր երկու անգամ գոլի հեղինակ դառնալ «Լիվերպուլի» հետ խաղերում։