Քերոբյանը նոր տեղակալ ունի

Քերոբյանը նոր տեղակալ ունի

Նիկոլ Փաշինյանը այսօր որոշում է ստորագրել, որով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղակալ է նշանակել Նարեկ Տերյանին։ Այս մարդու մասին բաց աղբյուրներում որևէ տեղեկություն չկա, Էկոնոմիկայի նախարարության կայքում այս մարդու մասին որևէ հիշատակում չկա, ուստի ենթադրելի է, որ կրկին դրսից մարդ է նշանակվել նախարարությունում։ Նշենք, որ Քերոբյանը 5 փոխնախարար ուներ, Նարեկ Տերյանը 6-րդն է, և դեռ 1 թափուր տեղ էլ կա։