Մարդկությանը հարյուրավոր վիրուսներ են սպառնում․ Ալեքսանդր Սեմյոնով

Մարդկությանը հարյուրավոր վիրուսներ են սպառնում․ Ալեքսանդր Սեմյոնով

Կենդանիների օրգանիզմում կան հարյուրավոր վիրուսներ, որոնք հետագայում կարող են փոխանցվել մարդկանց եւ վարակել։ Այս մասին հայտարարել է ռուս գիտնական, Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սեմյոնովը։ Ըստ Lenta.ru-ի փոխանցման, փորձագետը նշել է, որ դեռեւս այդ վիրուսները չեն անցել միջտեսակային պատնեշը։

«Դրանք սպասում են ինչ որ կենդանիների մոտ եւ սպասում են մեզ։ Պարզապես մենք ենք, որ դրանց հետ կոնտակտավորում չունենք»,- նշել է բժիշկը, հավելելով, որ միջտեսակային շփումների առաջացման դեպքում, միշտ էլ կգտնվի մի մարդ, ով կլինի ընկալունակ վիրուսի հանդեպ, որով էլ կբացվի մարդու վարակման շղթան։