Օգնեն Ռալովիչը Բելառուսական ֆուտբոլային առաջնության շարունակումը խելագարություն է համարել

Օգնեն Ռալովիչը Բելառուսական ֆուտբոլային առաջնության շարունակումը խելագարություն է համարել

«Մինսկի» խաղացող Օգնեն Ռալովիչը հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին Բելառուսական ֆուտբոլային առաջնության շարունակումը խելագարություն է։ «Դա խելագարություն է։ Մենք միակն ենք, որ ֆուտբոլ ենք խաղում։ Բելառուսում բոլորն իրենց այնպես են պահում, ասես այդ պրոբլեմը մեծ նշանակություն չունի եւ մենք չպետք է վախենանք։ Այստեղ տարօրինակ մենթալիտետ կա․ եթե դու վախենում ես կորոնավիրուսից, ուրեմն դու տղամարդ չես»,- ասել է չեռնոգորցի մարզիկը Daily Mail-ի փոխանցման համաձայն։ Ռալովիչը նաեւ խոստովանել է, որ համաշխարհային ներկա իրականության ֆոնին չափազանց դժվար է կենտրոնանալ ֆուտբոլի վրա։ «Դու չգիտես, թե մրցակիցդ ուր է գնացել խաղից առաջ եւ ում հետ է շփվել։ Դու ունես պայմանագիր ակումբի հետ եւ չես կարող հրաժարվել խաղից կամ մարզումներից։ Չէ որ պետք է հոգ տանես ընտանիքիդ համար։ Կարծես ես երկու կրակների արանքում լինեմ»,- ասել է ռմբարկուն, հավելելով, որ մարզիկների 90 տոկոսը կքվեարկեր մրցաշարի դադարեցման օգտին, եթե միայն նրանց այդ մասին հարցնեին։