Արամ Ղազարյանն ազատվել է պաշտոնից

Արամ Ղազարյանն ազատվել է պաշտոնից

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը ոստիկանությունում տեղափոխություններ է արել․
Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Սևանի բաժնի պետ Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արարատի բաժնի պետ։