Ադրբեջանը չի ծրագրում անդամակցել ՀԱՊԿ-ին

Ադրբեջանը չի ծրագրում անդամակցել ՀԱՊԿ-ին

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը: «Այս պահին Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ին որեւէ ձեւով, այդ թվում եւ դիտորդի կարգավիճակով մասնակցությունը»- Real հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հաջիեւը: Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Բորիսովը չէր բացառել ՀԱՊԿ-ում Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հավանականությունը: