ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում է կայացրել. news.am

ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում է կայացրել. news.am

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գործով այսօր՝ հունիսի 7–ին միջանկյալ որոշում է կայացրել եւ արձանագրել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստը։

Այս մասին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
Նա նշեց, որ դեռեւս ամիսներ առաջ խոշտանգման փաստի հետ կապված դիմել էին ՄԻԵԴ եւ հենց այդ վարույթի շրջանակներում էլ ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել։

Բաղդասարյանը նշեց, որ վաղը մամլո ասուլիս կհրավիրի եւ մանրամասն կներկայցնի որոշումը։