Սեպտեմբերի 23-ին կկայան ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում

Սեպտեմբերի 23-ին կկայան ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում

Այս տարվա սեպտեմբերի 23-ին Կազանում կկայանա ԱՊՀ անվտանգության եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների ամենամյա հավաքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Իվանովը։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հավաքին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հատուկ ծառայությունների պատվիրակությունները։ Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ ԱՀ ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։