Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Գրան Պրիի արծաթե մեդալակիր

Դավիթ Հովհաննիսյանը՝  ծանրամարտի Գրան Պրիի արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 370 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել Դոհայում ընթացող ծանրամարտի Գրան Պրիում, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

96 կգ քաշայինների պոկում վարժությունում Հովհաննիսյանը ցույց է տվել 170 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 200 կգ կշռող ծանրաձողը: