Կրեմլում կարծում են՝ Charlie Hebdo-ի նման պարբերական Ռուսաստանում գոյություն ունենալ չի կարող

Կրեմլում կարծում են՝ Charlie Hebdo-ի նման պարբերական Ռուսաստանում գոյություն ունենալ չի կարող

Ռուսաստանում չի կարող գոյություն ունենալ ֆրանսիական Charlie Hebdo-ի նման պարբերական։ Դա անհնարին է։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ոչ չի կարող նման պարբերական հայտնվել Ռուսաստանում։ Եկեք չմոռանանք, որ Ռուսաստանը մասնակիորեն մահմեդական երկիր է։ Ռուսաստանում ապրում է մինչեւ քսան միլիոն մահմեդական»,- ասել է Պեսկովը հիշեցնելով կա նաեւ օրենսդրություն, որով նման բովանդակությամբ պարբերականի գոյությունն անհնար է դառնում։